«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

«Սովորական» առևտուր

«Սովորական» առևտուր
17.06.2024 | 12:12

Տիգրանաշենի բնակիչներին էլ մի քիչ փող կտան, ինչ-որ տեղ նոր տնակ կտան, ու նրանք կհայտարարեն, որ 30 տարի սպասել են այդ երջանիկ օրվան։

Հետո կսկսեն հույսով ապրել, որ մի օր էլի սենց մի բան կլինի, էլի մի քիչ փող կտան ու նոր տնակ ինչ-որ մի տեղ։

Հ.Գ. Թուրքին քոչվոր չասեք։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3940

Մեկնաբանություններ